Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

MADE IN TURKEY (մաս 22-րդ)

MADE IN TURKEY (մաս 22-րդ)
18.09.2024 | 20:24

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին վեց՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 21-ՐԴ

(կամ` «երկրի հակառակ կողմից» մեր խաղաղ կյանք ներխուժածների «ջոկեր»-ային դեմքը)

«ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ» ԽԱԲՎԱԾ ՈՒ ԱՆՏԵՍՎԱԾ «ԱՐԴՅՈՒՆՔԸ»

Արտասվելու աստիճան գորշ է, դժգույն` գլխապտույտ արագությամբ հետընթացի պարունակներում հայտնված հայաստանյան իրականության անհոգի, անսեռ դեմքը: Ինչը Քեմալ Քըլըչդարօղլուից գողացված «քայլ»-ով, թուրքական պես-պես կառույցներից ու կուսակցություններից կողոպտված «լոգո»-ներով և կարգախոսներով «կերտեցին» «երկրի հակառակ կողմից» մեր խաղաղ կյանք ներխուժած հարբեցող բոմժերը, սեռաշեղված հոգեգարները, կրկնակի գործակալ «ալֆա-օմեգաներն» ու մյուս թափթփուկները:

Իրենց քոչվոր «կնքահայրերի» հոտային բնույթին հարազատ` «Մի դմբուզ, մի մուշտի, մի ճամփա, մի աթա-յուրդ» սկզբունքը դավանանք դարձրած խուժանի շնչող-արտաշնչող «կուտակումները», խաթարել են ազգի «արևագալ-արևամար»-ներն ու «հպարտ» դյուրահավատներին դարձրել գլխավոր «ավարառուի» եղեռնագործ ցուցամատի հլու վասալը:

Հանցավոր այդ «թուրքամատը» երկրում ամեն ինչ պտտում է արժեքները, հերոսներին ու նրանց արածը նսեմացնող-վարկաբեկող աղմկահարույց «շոու»-ների շուրջ:

Նպատա՞կը:

Բազմաճյուղ է ու «ոստառատ»:

«Պլեբսը», որի փափագը միայն «նախկինների» ունեզրկումն է, ո՛չ «ոստն» է նկատում, ո՛չ էլ ազգի կենսական «ավիշներին» ձգվող դրանց ամենակուլ շոշափուկները:

Անընչենին կույր է և խուլ:

Էյֆորիայից արյան բաղադրության մեջ իրատեսության ու խելագարության սահմանագիծը բախող «երջանկության հորմոնները» նրա ողջ էությունը «ախտահարել» են արագ հարստանալու, կուշտ ու կուռ ուտելու և երջանիկ ապրելու մոլուցքով:

«Նախկինների» ունեցածը վերաբաժանելիս հասանելիք պատառը փախցնելու հրայրքը մաշեցրել, իսպառ պարպել է «ցուցամատին» գերեվարված դարձվորների ինքնապաշտպանական բնազդը:

Եթե հավատանք մասնագետներին` հայ հանրությունը 2018-ի ապրիլից ի վեր, անհասկանալի (ըստ էության, լա՛վ էլ հասկանալի) «կախարդական փայտիկի» ներգործությամբ հայտնվել է էյֆորիկ հարթությունում, ինչը բացառում է որևէ նեգատիվ ապրում և չի համապատասխանում ո՛չ շրջակա իրականությանը, ո՛չ էլ՝ հիվանդի ֆիզիկական վիճակին։

Ինքնաքննադատությունը` սեփական «ես»-ի և իրականության նկատմամբ, հավասարեցված է զրոյի:

Մտային ակտիվության անկումը նրանց խանգարում է ականջալուր լինելու շրջահայց խոսքին ու չժխտելու սթափեցնող բարձրաձայնումները` իշխանության է եկել անկանխատեսելի, աննորմալ մի կերպար, որը սահմանված կարգով դեղեր պետք է ընդունի և ոչ թե հրամաններ արձակի: Այլապես, պաշտամունքի առարկա դարձած գռեհկաբարո սույն օբյեկտը, ամեն ակնթարթի`տերերի թելադրանքով, ունակ է կատարելու ոչ ադեկվատ քայլեր, երկիրը կանգնեցնելով գահավիժման փաստի առաջ:

Ի վերջո, ինչը և կատարվեց:

Երանության գրկում ճախրողները դեռ չգիտեն, որ 2018-ի մայիսի 8-ից հայտնվել են Ջոկերի «թագավորությունում», որի անմարդկային դեմքն ամբողջացնող բաղադրիչներն են տգիտությունը, ամբոխահաճությունը, արյունռուշտությունն ու երեսպաշտությունը:

Չգիտեն, որ հետհեղափոխական զազրելի այս ժամանակներում չկա՛ն ու չե՛ն էլ կարող լինել սկզբունքներ, արժեքներ, բարոյականություն ու համակեցության «խաղի» ընդունված չափանիշներ, որովհետև մտել են մի փակ շրջան, որտեղ աջ ու ահյակ «մարտեր» են առանց կանոնների:

Ինքնակամ Ջոկերի գերիներ դարձածները, իհարկե, սեփական մաշկի վրա կզգան, թե, Իսահակյանի բնութագրմամբ` «ի՜նչ ժանտ վախճան էր բերում» իրենց «թավիշը»:

Այդ ամենը, սակայն հետո, ներկայից` երջանիկ թվացող ապագայում:

Իսկ առայժմ թևածում են անձնական մտապատկերներում ուրվագծվող վայելքների հորձանուտում: Չեն էլ կռահում, թե ինչ դաժանությամբ կկտրվեն այն «մատիկներն ու թաթիկները», որոնք հանկարծ ու միամտաբար կերկարեն` «կուլակաթափության» անվան տակ «քերվածքից» մնացած կռճոններից թեկուզ և փոքրիկ մի պատառ վերցնելու ակնկալիքով:

Իշխանատենչությունն ագահությանը զուգորդած ու հետինից «առաջին» դարձած «ընտանիքը» հօգուտ սեփական բագավաճման է «փետրահան անում» ձեռքն ընկածին:

Նման «բջիջը» ո՜նց կարող է հանդուրժել, որ իր ավարից, թեկուզ և մի փշուր սեփականի հայկական «թավիշի», ինչպես կասեր Բութանի դժվար հիշվող անուն-ազգանունով մի թագավոր` «համախառն ներքին երջանկության» անխղճորեն խաբված ու անտեսված «արդյունքը»:

Բայց չէ՞ որ հրապարակավ խոստացել են կերտել «նոր Հայաստան», որտեղ բոլոր նրանք, որ «ոչ մեկն» էին` դառնալու են «ամեն ինչ»:

Շա՜տ էլ էյֆորիայի մեջ խոստումներ են տրվել:

Կյանքը միշտ էլ իր սրբագրումներն է մտցնում:

Ղժղժոցներից նյարդալոգիական խանգարումների համախտանիշով վարակվածներն ի՜նչ իմանային, որ ապագայում սպասվելիք ավերից հետո, «նախկին» «ոչ մեկ»-ից վերածվելու են «ներկայում» գոյատևող «ոչնչի»:

Նաև չգիտեն` եթե ապագա «ոչինչները» համառորեն շարունակեն զառանցել երջանիկ լինելու անձնական իրավունքից, ապա նրանց` «կամերային երաժշտության» լեզվով տեղը-տեղին կբացատրեն` ի՛նչ է «իսկական երջանկությունը»:

«ԵԹԵ ՍԱՐԸ ՉԻ ԳԱԼԻՍ ՄՈՒՀԱՄՄԵԴԻ ՄՈՏ, ՄՈՒՀԱՄՄԵԴԸ ԿԳՆԱ ՍԱՐԻ ՄՈՏ»

Իշխանաքաղց «առաջին» տիկնոջը, ինչպես կասեր ռուսը` «до зарезу» անհրաժեշտ է հայթայթել իր «մեծ նախաձեռնությունը» (հանրապետությունում նպաստել դասական երաժշտության առաջընթացին, զբաղվել «բարեգործությամբ») կյանքի կոչելու նախնական կապիտալը:

Բայց ամենատարբեր մեկենասներն ու հովանավորները, փողատերերը, ասես ծաղր լինի, խուսափում են տիկնոջից:

Իրենց գումարներն ուզում են ներդնել «արարելու» և, ինչպես իրենք են մեկնաբանում, միայն մշակույթի ու արտադրության մեջ:

Կարծես` «դասական երաժշտությունը» մշակույթ չէ:

Հարստությամբ դատապարտվածները դեռևս չգիտեն` իսկական երջանկությունն «արարչագործության» մեջ չէ, այլ հիմնահատակ քանդելու:

… Դեռ ե՜րբ է ասվել` «Եթե սարը չի գալիս Մուհամմեդի մոտ, Մուհամմեդը կգնա սարի մոտ»:

Հայկական տարբերակում Մուհամմեդը ընչաքաղցության ախտով տառապող, ՀՀ ինքնահռչակ «առաջինն» է, որն իր «գործն» անբասիր է կատարում:

Գործարարները որքան ուզում են` թող դիմեն լրատվամիջոցներին ու աղմկեն.

«…մարդու որդու կինը սկսել է մեծ գումարներ պահանջել մեզանից»։

Նվազագույնը` «10 միլիոն դոլար»:

Բոլոր դժգոհողների պատասխանը տիկինն անձամբ կտա.

«Ինչպես հեղափոխությամբ մենք անակնկալ մատուցեցինք աշխարհին, այնպես էլ կմատուցենք այն ամենով, ինչին կհասնենք հեղափոխությունից հետո: Դրա մեջ նաև մտնում է տնտեսական հեղափոխությունը, մենք շատ արագ կդառնանք ամենաբարեկեցիկ երկրներից մեկը՝ ամենահամերաշխ և ամենասիրով լեցուն» (21. 02. 2019):

Ինչը իշխանաքաղց տիկնոջ լեզվից թարգմանաբար կնշանակի`

«Քի՛չ աղմկեք: Եթե չեք ցանկանում «կամերային երաժշտություն» ունկնդրել` սուս-փուս մուծվեք և հանգիստ վեր ընկեք տեղներդ»:

Նաև կհայտարարի.

«Շատ արագ տեմպերով Հայաստանը ոտք կգցի Շվեյցարիայի նման երկրների հետ»:

Ինչու՞ հատկապես Շվեյցարիա:

Որովհետև պարզվում է` տիկինը Շվեյցարիայում 4-օրյա հանգիստ է անցկացրել, որը 8 միլիոն դրամ է նստել պետբյուջեի վրա:

Այն պետբյուջեի, որը գոյանում է «նախկին» «ոչ մեկ»-երից հետհեղափոխական Հայաստանում «ոչնչի» վերածված ու մի կերպ գոյատևող այն հարկատուների հաշվին, որոնց կենացը վեց տարի անց քեֆերի սեղանների շուրջ խմելու է իշխանաքաղց տիկնոջ սեռաշեղված ամուսինը:

Աներկբայելի է, եթե շվեյցարացի դրամատուրգ Ֆրիդրիխ Դյուրենմաթն ապրեր (1921-1990) «ժողովրդավարության բաստիոն Հայաստանում», ունկնդիրը լիներ սույն տիկնոջ հայտարարությանն ու Շվեյցարիայի հետ համեմատվելուն, երբ երկրում տնտեսական ճգնաժամ է` դրանից բխող բոլոր ածանցյալներով, ապա իր հանրահայտ միտքը, թերևս, ձևակերպեր այսպես.

«Իմ թատրոնն առ ոչինչ է ՀՀ «առաջին» տիկնոջ բեմադրած

իրական թատրոնի համեմատ»:

(շարունակելի)

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ 21-ՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. «Երկրի հակառակ կողմից» ովքե՞ր ներխուժեցին մեր խաղաղ կյանք:

2. «Քոչվոր «կնքահայրերի` հոտային բնույթին հարազատ, հատկապես, ո՞ր սկզբունքը դարձավ «թավիշների» դավանանքը:

3. Որո՞նք են Ջոկերի «թագավորության» անմարդկային դեմքն ամբողջացնող բաղադրիչները:

4. Ի՞նչ է անում Մուհամմեդը, երբ սարը չի գնում նրա մոտ:

5. Հայկական տարբերակում ո՞վ է Մուհամմեդը:

6. Ֆրիդրիխ Դյուրենմաթն ինչպե՞ս կձևակերպեր իր հանրահայտ`«Իմ թատրոնն առ ոչինչ է աշխարհում բեմադրվող իրական թատրոնների համեմատ» միտքը, եթե ապրեր «ժողովրդավարության բաստիոն Հայաստանում»:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 12020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ